Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Բանտարկված Աստված

Բանտարկված Աստված
15.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 16
- Տեր, գովում ենք Քեզ և օրհնում Քո
Անունը հավիտյան:
- Այո’, բարեբանել: Որովհետև այդ պահից սկսած, եթե անգամ ամենադժվար կացության մեջ հայտնված լինես, քո տրտմությունն ուրախության կփոխվի, կաշկանդումները` ազատության. կփոխվեն և արտաքին պարագաները` անկարգությունները կարգի կգան, քաոսը պարզության կփոխվի:
Ամենինչի բարեկարգության սկիզբը պետք է սկսվի քո ներսից, որքան էլ սահմանափակ լինեն քո հնարավորությունները, որքան էլ քիչ կարգավորել ցանկանաս քո գործերը, այնուամենայնիվ, քո սեփական տնտեսությանը վերադառնալու ջանք պիտի թափես` ուղղելով ու կարգի բերելով այն բոլոր բաները, որոնք սրբագրելու կարիքն ունեն:
Երբ կարգ ու կանոն հաստատես քո ներսում, կտեսնես, որ կարգավորվել ես նաև արտաքնապես: Մաքրագործվել ամբողջովին և վերգտնել խաղաղությունն հոգու, որ նշանակում է ազատություն տալ Աստվածային ուժին, որ բանտված է քո ներսում:
Այդ ուժը՝ հոգևոր այդ զորությունը, երբ սկսի գործել, անմիջապես հրաշքներ կկատարի: Այդ ժամանակ է, որ քո տրտմությունն ուրախության կփոխվի:
Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ